00:00:00

ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության 4 անդամներ անազատության մեջ են

10:47, 12 մայիս 2022 Քաղաքականություն

ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միություն  4 անդամներ անազատության մեջ են։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միությունը:

Հայտարարությունում նաեւ ասվում է. «Հերթական շինծու քրեական գործի շրջանակներում ձերբակալվել են ՀՅԴ ՀԵՄ-ի անդամներ Արսեն Մարտոյանը, Գոռ Սարգսյանը, Տարոն Մանուկյանը և Գոռ Մաթևոսյանը։ Իշխանությունները ևս մեկ հուսահատ քայլ են կատարում՝ «Դիմադրություն» շարժման մասնակիցների նկատմամբ ճնշում գործադրելու ուղղությամբ, փորձում են վախեցնել նրանց՝ ազատությունից զրկելու միջոցով։

Մեկ անգամ ևս հայտարարում ենք, որ նման միջոցներով անհնար է ճնշել կամ կասեցնել Հայաստանի թրքացման դեմ մղվող պայքարը։ Ազատությունից զրկված յուրաքանչյուր երիտասարդի փոխարեն հրապարակ են դուրս գալու տասնյակ այլ քաղաքացիներ, որոնք տեր են իրենց հայրենիքին։ Շարժման հաղթական ավարտն այլևս անխուսափելի է»:

Հիշեցնենք, որ նրանք անցնում են Գյումրիում տարեց տղամարդկանց ծեծելու գործով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր