Առավոտյան կրկին շարունակում ենք անհնազանդության ակցիաները։ Այս մասին հանրահավաքի ժամանակ հայտարարեց Իշխան Սաղաթելյանը՝ ներկայացնելով վաղվա գործողությունների ծրագիրը։
«Մեր ակցիաների և մասնակիցների թիվը պետք է ավելացնենք։ Վաղը կշարունակվեն ավտոերթերը, որոնցից հետո քաղաքի տարբեր հատվածներում կլինեն տարբեր ակցիաներ, իսկ Ժամը 16։00-ին հավաքվում ենք Ֆրանսիայի հրապարակում՝ հերթական կարևոր գործն անելու»,- ասաց Սաղաթելյանը։