Մենք հայտարարեցինք, որ մեր հայեցողությամբ կարգելափակենք բոլոր պետական հիմնարկները, թույլ չենք տա, որ մարդիկ աշխատեն, քանի որ նրանք գերությունից ազատվելու կարիք ունեն։ Այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանի շենքի դիմաց Դիմադրության շարժման երթի ժամանակ հայտարարեց ընդդիմության առաջնորդներից Իշխան Սաղաթելյանը՝ հավելելով, որ իրենց խնդիրը ոչ թե շենք մտնելն է, այլ այն արգելափակելը։
«Նիկոլը քաղաքապետարանը դարձրեց «Քաղաքացիական պայմանագրի» գրասենյակ, մարդկանց իրենց հայացքների համար ազատում են աշխատանքից, մարդկանց ճնշում են, հիմա թող տեսնեն՝ ինչ ճնշում կա։ Ինչքան ուզենք, կփակենք»,-ասաց Սաղաթելյանը։
Իշխան Սաղաթելյանը նաև դիմեց ոստիկաններին՝ ասելով․ «Այս Կալցո օպերացիային վերջ տվեք: Հերիք եղավ Նիկոլի հրամանները կատարեք: Ինքն ուզում ա արյուն թափվի, զգուշացնում եմ, որևէ սադրանքի չհամարձակվեք գնալ: Եթե համարձակվեցիք, ողջ պատասխանատվությունը ձեր վրա է մնալու, այս ժողովրդի ցասումը չեք կարողանալու զսպել»։