00:00:00

Ալիևը բռնազավթված Շուշիում կրկին հոխորտացել է․ « Ղարաբաղը մերն է, Ղարաբաղն Ադրբեջան է»

12:03, 11 մայիս 2022

Իլհամ Ալիևն ու կինը՝ Մեհրիբան Ալիևան, Հեյդար Ալիևի ծննդյան 99-ամյակը նշել են բռնազավթված Շուշիում։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Երեկ՝ մայիսի 10-ին, հայոց բերդաքաղաքի կենտրոնում Ալիևը ցինիկաբար շեշտել է, թե ինչպես է անցած տարվա նույն օրն գտնվել բռնազավթված ու հայաթափված Նախիջևանում, այս տարի էլ՝ բռնազավթված ու կիսավեր Շուշիում։

«Ցավոք, հայրս և հարյուր հազարավոր ադրբեջանցիներ կյանքից հեռացել են՝ չտեսնելով այս օրը։ Մենք՝ նրանց հետնորդները, նրանց գործն ավարտին ենք հասցրել։ Այսօր Ղարաբաղում և Զանգեզուրում ծածանվում է ադրբեջանական դրոշը։ Շուշիի գրավումից հետո իմ հետևում գտնվող վարչական շենքի գլխին անմիջապես բարձրացվել է Ադրբեջանի դրոշը։ Մենք՝ այս հողի տերերն ենք և արդեն վերադարձել ենք։ Ամեն օր մենք կառուցում ենք»,-բռնազավթված Շուշիի վարչակազմի շենքի դիմաց հայտարարել է Բաքվի բռնապետը և ելույթի վերջում հոխորտացել․ «Ղարաբաղը մերն է, Ղարաբաղն Ադրբեջան է»։

Երեկվանից Շուշիում գտնվող Ալիևները ծանոթացել են Շուշիի ռեալական ուսումնարանի, այսպես կոչված վերանորոգման աշխատանքներին։ Հասկանալի է, որ վերանորոգման անվան տակ բազմաթիվ սերունդներ կրթած ու մեծ հռչակ ձեռք բերած հայկական այդ կրթօջախը յուրացնելու Ադրբեջանի հերթական քայլն է դա։ Նույն ձևով՝ վերանորոգման անվան տակ, հայկական հետքն Ադրբեջանը վերացնում է Շուշիի մնացյալ՝ պատմամշակութային ու հոգևոր նշանակության շենք-շինություններից՝ այդ թվում քաղաքային Բաղնիքից։

Ալիևները ներկա են գտնվել նաև Շուշիում կառուցվող «Ազերիշիգ» կոչվող թվային կառավարման կենտրոնի բացմանը։

Ուշագրավ է, որ երեկ նաև հայտնի դարձավ, որ Թուրքիան ադրբեջանական օկուպացիայի մեջ գտնվող հայկական Շուշիում պատրաստվում է հյուպատոսություն բացել։ Այս մասին, ըստ ադրբեջանական APA գործակալության, հայտնել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Ջահիր Բախչին։ Նա, մասնավորապես, ասել է․ «Ադրբեջանի և Թուրքիայի միջև բանակցություններ են ընթանում՝ Շուշիում հյուպատոսություն բացելու վերաբերյալ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր