00:00:00

Իշխանական «կինոյի» վատ դերասանները․ սկանդալային ձայնագրության հետքերով

12:11, 11 մայիս 2022 Քաղաքականություն

Ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանն ու նույն բուհի ուսանողական խորհրդի նախագահ Թոռնիկ Ալիյանը միացել են իշխանական պրոպագանդային։ Ի՞նչ է իրականում կատարվել, ովքեր են իբրև թե ուսանողներին առաջարկել հազար դրամով մասնակցել ընդդիմության հանրահավաքներին։

Օրեր առաջ Կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանին պատկանող լրատվական կայքերից մեկը հրապարակել էր ձայնագրություն, որտեղ իբր թե համալսարանի դասախոսներից մեկը Ալիյանին առաջարկում է կազմակերպել ուսանողների դասադուլն ու միացումը ընդդիմության շարժմանը, որի համար յուրաքանչյուր ուսանող կստանա հազարական դրամ։
Ծիծաղելի այս ձայնագրությունն իհարկե իրավապահների տիրույթում է, բայց Irakanum.am-ին հայտնի դարձավ, որ այն սարքված է, որեւէ նման առաջարկ ուսանողներին չի եղել։ Գլխավոր դերում իհարկե նույն բուհի ռեկտորն ու ուսխորհրդի նախագահն  են։

Ինչպես հայտնի է՝ Վարդան Ուռուտյանը հանդիսանում է Կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի մտերիմը, և վերջինիս ԿԳՄՍ նախարար եղած ժամանակ է դարձել Ագրարայինի ռեկտոր, ինչ վերաբերում է ուսանողական խորհրդի նախագահին, ապա նա ևս սերտ առնչություն ունի ՔՊ-ական պաշտոնյաների հետ։

Իշխանությունը կեղծ ներկայացում է բեմադրել, տպավորություն ստեղծելով, թե ընդդիմության հանրահավաքներին մարդիկ գումարով են գնում։ Այդ բեմադրությանը փաստացի մաս են դարձել նաև կրթական համակարգի պատասխանատուները։ Այստեղ հարց է առաջանում, ինչի դիմաց են Ուռուտյանն ու Ալիյանը համաձայնել խաղալ։ Արդյո՞ք նրանց չի մտահոգել այն հանգամանքը, որ այս քայլով առաջին հերթին վիրավորում են իրենց ուսանողներին։

Չնայած չի բացառվում միանվագ հազար դրամ գինը գուցե ժամանակին այն երանելի փողն է եղել ուռուտյանների ու հիշյալ «կինոն» կազմակերպողների համար, որ բոլորին այդ չափն են սահմանել, քանզի մինչ 2018-ի հայտնի իրադարձությունները հոդվածում նշված անձինք իրենցից ոչինչ չեն ներկայացրել և գուցե պատրաստ են եղել հազար դրամով բողոքի ակցիաների մասնակցել։

Ամեն դեպքում հարցն իրավական տիրույթում է և ակնկալում ենք, որ իրավապահներն արագ կբացահայտեն կատարվածը, և «կինոյի» տղերքը կառերեսվեն իրականության հետ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր