00:00:00

«Մի՛ պակասեք, դեռ մարդ մնացած ոստիկաննե՛ր՝ անկախ իշխանությունների փոխվելուց». Հոխիկյան

20:52, 10 մայիս 2022 Քաղաքականություն

Լրագրող Նաիրի Հոխիկյանի գրառումը․ «Ոստիկանության մի քանի ծառայողներ, ավելի շուտ՝ Նիկոլ Փաշինյանին ծառայող մի քանի անբարոյականներ, իրենց ամբողջ ուժով փորձում են ջարդել համազգային պայքարի մեջքը՝ առանձնակի դաժանությամբ վարվելով փողոց դուրս եկած մեր հայրենակիցների հետ։
Չի ստացվելու, Նիկոլ Փաշինյանը մի օր շուտ կամ ուշ գնալու է։ Փախչելու է կամ չի հասցնի փախչել։ Իսկ ո՞ւր են փախչելու մարդկանց ծեծելով ու հայհոյելով առևանգող այն ոստիկանները, որոնց թվում է, թե վաղը երբեք չի գալու։
Սրանք արատավորում են ազնիվ ծառայող ոստիկանների անունը, ու սրանց թվում է, թե իրենք ուրիշ տերեր էլ չեն ունենալու, ու միշտ նույն չուգուն հայացքով կարող են թքել ցուցարարի վրա։
Խոստանում եմ, հատ-հատ պատժվելու են։ Պատժվելու են նախ բարոյապես։
Ոչինչ։ Բան չմնաց։ Դուք նոր տերեր կունենաք, ու ձեզ կթվա, թե հիմա էլ նոր տերերին կծառայեք նույնպիսի ստորությամբ։ Բայց ոստիկան լինելը շուն լինել չի։ Այնքան քիչ ոստիկան կա, որոնց ես կարողանում են նայել ու բարևել։ Այնքան քիչ են, ցավոք շատ քիչ են, շատ քիչ։
Մի պակասեք, դեռ մարդ մնացած ոստիկաններ՝ անկախ իշխանությունների փոխվելուց»։

 
Աղբյուրը` Նաիրի Հոխիկյան

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր