00:00:00

ՀՀԿ-ականների առաջնորդած երթը փակեց Սայաթ-Նովա-Նալբանդյան խաչմերուկը ցուցարարները նստեցին փողոցում

13:14, 10 մայիս 2022

Երեւանի Սասունցի Դավթի արձանից սկիզբ առաջ ՀՀԿ-ականների գլխավորած անհնազանդության ենթը հասել է Սայաթ-Նովա-Նալբանդյան փողոցների խաչմերուկ, որտեղ ցուցարարները շրջանաձեւ նստեցին փողոցում ու փակեցին ճանապարհը:

Նրանք վանկարկում են՝ «Արցախ», «Նիկոլ դավաճան», «առանց Նիկոլ Հայաստան»:

Որոշ ժամանակ փողոցը փակ պահելուց հետո, նրանք շարունակեցին երթը: Ոստիկանությունը չի խոչընդոտում:

Նշենք, որ այսօր ժամը 12-ին Երեւանում չորս ուղղությունով անհնազանդության երթեր և ակցիաներ են մեկնարկել: Առաջին երթը մեկնարկել է Գայի պողոտայից՝ «Մեգամոլ» առևտրի կենտրոնի մոտից, երկրորդը Րաֆֆու փողոցից՝ Անդրանիկի արձանի մոտից, երրորդը՝ 15 թաղամասից՝ Չաուշի արձանի մոտից և չորրորդը՝ Սասունցի Դավթի արձանի մոտից։

Ժամը 19.00-ին Ֆրանսիայի հրապարակում տեղի կունենա ամփոփիչ հանրահավաք։

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր