ՀՀԿ-ականների գլխավորած անհնազանդության երթը, որը սկիզբ է առել Սասունցի Դավթի արձանի մոտից, հասավ Տիգրան Մեծ-Մելիք-Ադամյան փողոցների խաչմերուկի: Նրանք այդ հատվածում բռունցքները վեր պարզած փակեցին փողոցն ամբողջությամբ: Ոստիկանությունը չի խոչընդոտում:
Այստեղ են ՀՀԿ-ական հայտնի գործիչներ Արմեն Աշոտյանը, Վահրամ Բաղդասարյանը:
Նշենք, որ այսօր ժամը 12-ին Երեւանում չորս ուղղությունով անհնազանդության երթեր և ակցիաներ են մեկնարկել: Առաջին երթը մեկնարկել է Գայի պողոտայից՝ «Մեգամոլ» առևտրի կենտրոնի մոտից, երկրորդը Րաֆֆու փողոցից՝ Անդրանիկի արձանի մոտից, երրորդը՝ 15 թաղամասից՝ Չաուշի արձանի մոտից և չորրորդը՝ Սասունցի Դավթի արձանի մոտից։
Ժամը 19.00-ին Ֆրանսիայի հրապարակում տեղի կունենա ամփոփիչ հանրահավաք։