00:00:00

Կհանդիպենք 19։00-ին՝ Ֆրանսիայի հրապարակում. Իշխան Սաղաթելյան

10:48, 10 մայիս 2022 Քաղաքականություն

Այս պահին Երևանում շարունակվում են 4 սկզբնակետերից մեկնարկած Դիմադրության երթերը, Facebook-ում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։
 
«Խաղաղ անհնազանդության ակցիաներ իրականացնելով, երթերը շարժվում են դեպի Ֆրանսիայի հրապարակ։
 
Խաղաղ անհնազանդության ակցիաների ընթացքում Ոստիկանությունը ապօրինի և անհամաչափ ուժի կիրառմամբ բերման է ենթարկել 100-ից ավելի ակցիայի մասնակիցների։ Բերման ենթարկված մեր քաղաքացիների գործը շարունակում են երթերին անդադար միացող մեր արժանապատիվ քաղաքացիները։ Մենք երեկ հայտարարել ենք, որ երկիրը չի գործելու իր բնականոն հունով այնքան ժամանակ, քանի Նիկոլ Փաշինյանը չի ներկայացրել հրաժարական։
 
Կհանդիպենք 19։00-ին՝ Ֆրանսիայի հրապարակում», - գրել է Սաղաթելյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր