«Առաջին պատերազմի արդյունքներով նաև Սովետական Ադրբեջանի տարածքներ կան, որոնք գտնվել են և գտնվում են ՀՀ-ի վերահսկողության ներքո: Եվ, ըստ էության, այս հանգամանքների բերումով է, որ շատ կարևոր է սահմանների դեմարկացիայի ու դելիմիտացիայի գործընթացը»,–ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան, 17.11.2021:
«Անկլավները՝ Ղազախի շրջանի 7 գյուղեր և Նախիջևանի Քյարքի, այժմ՝ Հայաստանի Տիգրանաշեն գյուղը Ադրբեջանին վերադարձնելու հարցերը ի թիվս այլ հարցերի պետք է լուծվեն Հայաստանի հետ սահմանազատման համատեքստում»,-Ադրբեջանի ԱԳՆ փոխնախարար Խալաֆ Խալաֆով, 10.05.2022:
Հայելային հայտարարություններ, որոնք ևս մեկ անգամ փաստում են, որ Փաշինյանն ու իր թիմը ունակ չեն սպասարկելու ՀՀ պետական և անվտանգային շահը: