Նիկոլ, դու ինչ է անես, գնալու ես։ Մենք թույլ չենք տալու, որ դու հային հանես հայի դեմ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը։
«Ես դիմում եմ մեր հայրենակիցներին։ Կա տեղեկատվություն, որն ինձ փոխանցել են նաև ոստիկանական համակարգից։ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է լրջագույն սադրանքների։ Չտրվեք սադրանքների։ Նույնիսկ եթե ամենագռեհիկ հայհոյանքներով քաղաքացիներ մոտենան, մատով չկպնեք, դիմեք ոստիկաններին»,-ասաց նա։
«Նիկոլ, դու անգամ չգիտես, որ քո ոստիկանական համակարգի բազմաթիվ ոստիկանների հարազատներ էստեղ են, հրապարակներում են ու մեզ հետ միասին պահանջում են քո հրաժարականը»,-հավելեց նա։