00:00:00

Հաղթանակի «Հարսանիքը լեռներում» և ամոթի հարսանիքը «Փարավոն»-ում. Էդգար Ղազարյան

11:56, 10 մայիս 2022 Քաղաքականություն

30 տարի առաջ՝ 1992 թվականի մայիսի 9-ին, Արցախում շրջափակման մեջ գտնվող հայկական ինքնապաշտպանական ուժերը բացառիկ հայրենասիրությամբ և քաջագործությամբ ազատագրեցին Հայոց բերդաքաղաք Շուշին։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը:

Նա,մասնավորապես, գրել է.

«Այդ ռազմական գործողությանը տրվել էր «Հարսանիքը լեռներում» պայմանական անվանումը։ Պատճառը եղել էր այն, որ այդ ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանն ամուսնացած չէր և խոստացել էր ամուսնանալ՝ Շուշին ազատագրելուց հետո։ Նա իր անձնական խնդիրների լուծումը պատկերացնում էր միայն ազգային խնդիրները լուծելուց հետո։ Շուշիի ազատագրման գործողությունն անվանակոչվել էր «Հարսանիքը լեռներում», որ դրանով սկսվի Վազգենի հարսանիքը, այն մեկնարկի դեպի Շուշի տանող լեռներից։

2019 թվականի նոյեմբերի 9-ին, 2020 թվականի կապիտուլյացիայի ստորագրումից ուղիղ մեկ տարի առաջ նույն օրը, Նիկոլ Փաշինյանի կողմից ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար նշանակված Արմեն Գրիգորյանի պսակադրության արարողությունը տեղի է ունեցել Շուշի քաղաքում։ Այդ օրը նա հարսանեկան լուսանկար էր հրապարակել Շուշիից և գրել․ «Հարսանիք Շուշիում օպերացիան սկսված է»։ Խորհրդանշական այդ օրվա, խորհրդանշական այդ գրառմամբ սկսված «օպերացիայի» հետևանքով ուղիղ մեկ տարի հետո նույն օրը, Նիկոլ Փաշինյանը ստորագրեց կապիտուլյացիոն հայտարարությունը, որով Ադրբեջանին հանձնվեց Շուշին և Արցախի տարածքների գրեթե 75 տոկոսը։

Դրանից հետո Նիկոլ Փաշինյանի հանցախմբի ողջ իշխանական խունտան արդեն ոչ թե Շուշիում, այլ Աբովյանի «Փարավոն» ռեստորանում, նշում էին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի ճոխ ու շքեղ հարսանիքը, այն պահին, երբ այդ ռեստորանից ոչ հեռու գտնվող դիահերձարաններում պարկերով գետնին գցված կամ սառնարաններում դեռևս գտնվում էին հայրենիքի պաշտպանության համար զոհված բազմաթիվ զինվորների դիակների մասունքները, իսկ մյուսներին՝ դեռևս մնացել էին ռազմի դաշտերում և անտառներում։

ՀՀ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանն այդպես էլ չհասցրեց ամուսնանալ, սակայն մեզ պարգևեց ազատագրված Արցախ և հզոր բանակ։ Դրա համար նա կմնա հայ ժողովդի պատմության մեջ՝ իբրև Հերոս և իր ժողովրդի նվիրյալ զավակ։ ՀՀ պաշտպանության մեկ այլ նախարար Սուրեն Պապիկյանը, ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ամուսնացան՝ իրենց ղեկավար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ գողանալով մեր ժողովրդից Վազգեն Սարգսյանի հերոսությունները, հաղթանակներն ու կործանելով հայկական բանակը։

Այս իրականությունը հանդուրժող որևէ մեկը պարտավոր է հաշվի նստել իր հոգու հետ։ Այս իրականության հետ չհաշտվելու միայն մեկ եղանակ գոյություն ունի․ դուրս գալ փողոց, ամեն օր գնալ Ֆրանսիայի հրապարակ այնքան ժամանակ քանի դեռ մեր հանրային կյանքից դուրս չի շպտվել մեր ժողովրդի ամենամեծ թշնամին, հայրենիքի գող, հաղթանակի գող Նիկոլ Փաշինյանն ու իր հանցախմբի բոլոր անդամները»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր