00:00:00

Երիտասարդները «կոտրվող» տեսակ չեն, և իշխանական խուլիգանությունները հակառակ արդյունքն են ունենալու

11:29, 10 մայիս 2022 Քաղաքականություն

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբույան էջում գրել է.

 

 

 

«Իշխանության «տրյուկները»՝ սադրիչներով բախումներ հրահրելու և շարժման ակտիվիստներին բերման ենթարկելու ուղղությամբ, միայն առավել ակտիվ ու կազմակերպված է դարձնում ընդդիմության նախաձեռնած քաղաքական գործընթացը։

 

 

 

Ոստիկանությանն ակնհայտ հրահանգ է իջեցված պասիվ կեցվածք դրսևորել սադրիչների հարցում՝ քաղաքացիներին իրար դեմ հանելու, ատելություն գեներացնելու, ծեծկռտուք հրահրելու նպատակով։

 

 

 

Այսօր վաղ առավոտյան բերման ենթարկված ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հենրիխ Դանիելյանը մեր ամենավառ երիտասարդներից է և՛ քաղաքական հասունության, և՛ ազգային մտածելակերպով։

 

 

 

Ոտքի ելած մեր երիտասարդները, հայրենակիցները «կոտրվող» տեսակ չեն և իշխանական մանր-մունր խուլիգանությունները իշխանության համար միանշանակ հակառակ արդյունքն են ապահովելու»։

 

 

 

 

 

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր