Մայիսի 9-ի միջոցառումների վերջին ակորդը Ռուսաստանի Սևծովյան նավատորմի երգչախմբի մասնակցությամբ համերգն էր: Համերգին ներկա են եղել բարձրաստիճան հյուրեր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը, Հայաստանում Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի դեսպանները։
Հայ-ռուսական բարեկամությամբ կարող ենք ապահովել անվտանգություն և տնտեսական զարգացում։
Մայիսի 9-ի միջոցառումների վերջին ակորդը Ռուսաստանի սևծովյան նավատորմի երգչախմբի մասնակցությամբ համերգն էր:
Մինչև համերգը հյուրերը ջերմ մթնոլորտում շնորհավորել են միմյանց, խոսել հայ-ռուսական հարաբերություններն առավել ամրապնդելու մասին։
Ռուսաստանի դեսպանի խոսքով, երկու երկրների կապերը շարունակում են ամրապնդվել, որոշ հարցեր, իհարկե, լինում են, բայց դրանք հարթվում են։
Գագիկ Ծառուկյանը կարևոր է համարել Հայաստանի ու Ռուսաստանի միջև հարաբերությունների զարգացումը։ ԲՀԿ առաջնորդը դրան նպաստել է տասնամյակներ շարունակ։
«Հայ-ռուսական հարաբերությունները՝ քննարկելու հարց չի։ Մենք միայն այդ հարաբերությունները պետք է ամրապնդենք ու զարգացնենք, որ կարողանանք մեր նպատակներին հասնենք։ Դա անվտանգության ապահովումն է, տնտեսական զարգացումը։ Ապացուցված է, որ միայն հայ-ռուսական բարեկամության շնորհիվ կարող ենք դրան հասնել», - նշել է Գագիկ Ծառուկյանը։