00:00:00

Ադրբեջանական սոցցանցերով տարածվողը չափազանցություն է.Արցախի թեմի առաջնորդը՝ Դադիվանքում ծեսի մասին

19:31, 09 մայիս 2022 Քաղաքականություն

Ալբանա-ուդիական կրոնական համայնքի ներկայացուցիչները եկել են, աղոթք են արել Դադիվանքում ու գնացել են. այդ ռաբլի կոչեցյալը, որը հոգևորական չէ, ինքը իրավունք չունի ծես անելու: 

 

Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը՝ անդրադառնալով նրան, որ այսօր տարածվել էր տեղեկություն, թե ալբանա-ուդիական կրոնական համայնքի անդամներն այցելել են վանք, կրոնական ծես կատարել տաճարում, աղոթքներ կարդացել եւ մոմեր վառել:

Scroll Down

 

«Ալբանա-ուդիական կրոնաական համայնքի ղեկավարները ավելի արտոնյալ են, քան մենք: Քանի որ վանական համալիրը գտնվում է իրենց տարածքում: Իրենց համար առ ի գիտություն է, իսկ մեզ համար առ ի թույլտվություն»,- նշել է սրբազանը:

 

Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի բնորոշմանբ՝ իրենք որևէ եկեղեցու չեն հարում, իրենք կրոնական էլ չեն, բայց կրում են լանջախաչ:

 

«Իրենք կիսադերասանական, կիսապետական ծրագիր են իրականացնում, իրենց տրվում է բոլոր արտոնյալ կարգավիճակները: Ի հոգևորս՝ իրենք որևէ մեկի առաջ պատասխանատու չեն, իրենք ինչ ուզում, այն էլ անում են: Իսկ իշխանական թևն էլ նրանց տալիս է համապատասխան կարգավիճակ: Ալբանա-ուդիական կրոնական համայնքի ներկայացուցիչները այս անգամ էլ սրտնեղել են, թե ինչո՞ւ են նրանց միայն թույլատրվում  մուտք գործել փոքր եկեղեցի: Այն, ինչ տարածում են ադրբեջանական սոցցանցերըը, չափազանցություն են»,- եզրափակել է սրբազանը:

 

 

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր