00:00:00

Ասում են՝ ազգ, հայրենիք, հետո իշխանությունը վերցնում են և Խաչատրյան Գագոն 63 միլիոնանոց տուն է առնում. Մարուքյան

16:50, 09 մայիս 2022 Քաղաքականություն

Արցախի իշխանություններն ամբողջությամբ բանակցային պրոցեսից տեղեկացված են, ավելին, Արցախի իշխանություններն իրենց ընդդիմության ամբողջությամբ այդ պրոցեսի մասին տեղեկացնում են: Այս մասին «Եռաբլուրում» լրագրողների հետ զրույցում նշեց Հատուկ հանձնարարությունների դեսպան, ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը:

Հարցին,թ ե այդ դեպքում ինչ՞ւ են ՀՀ իշխանության դիրքորոշումը աղետալի համարում, նա պատասխանեց. «Եթե ուզում ես Ղարաբաղի թեմայով իշխանությունը վերցնել, ի՞նչ պետք է ասես: Ո՞նց է եղել Հայաստանում 30 տարի, որ հողերը ծախում են, Հայաստանը հանձնում են, մենք կործանվում են: Հետո գալիս իշխանությունը վերցնում են ու Խաչատրյան  Գագոն առնում ա 63 միլիոնանոց տուն: Էդ սոուսների տակ է թալանվել էս երկիրը: Ասում են՝ ազգ, հայենիք, մահ թուրքերին, եւ այդ ճոռոմաբանության տակ եղել է պարզ կազմակերպված, համակարգված գողություն»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր