2021-ի մայիսին, երբ ադրբեջանական զորքերը մտան Հայաստանի ինքնիշխան տարածք, մենք այդ օրվանից վերանայել ենք մեր մոտեցումները: Այս մասին «Եռաբլուրում» լրագրողների հետ զրույցում նշեց Հատուկ հանձնարարությունների դեսպան, ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով նրան, որ հիմա իրենք այլեւս հանդես չեն գալիս ընդդիմադիր դիրքերից:
«Մենք այդ օրը որեւէ պաշտոն չէինք ստացել, բայց մեր հռետորաբանությունն այդ օրն է փոխվել: Ինչը ժամանակին քննադատել եմ, դա հիմա էլ կարող եմ ասել: Բայց մենք մի իրավիճակում ենք, որ ամեն օր մեր երկիրն անցնում է շատ բարդ պրոցեսների միջով: Ես այդ իրավիճակում կոչ եմ արել համախմբվելու եւ երկիրն այս վիճակից հանելու: Ով լսել է՝ լսել է: Բայց ես ինքս իմ կոչին չհետեւե՞մ: Եթե ես մի բանով կարող եմ օգուտ տալ մեր պետությանը, կտամ հաստատ, եթե չեմ կարող, չեմ խանգարելու:
Ասենք, գիշերը եկել խորհրդարանը գրավում էին, մենք կարող էինք այդ ուժերի գլխին կանգնել, փորձել այդ պատերազմի վիճակում իշխանությունը վերցնել: Դա ինչ ցնցումների կարող էր բերել, բայց մնք պետական մոտեցում ենք ցուցաբերել, խաղաղեցրել ենք, գնացել ենք բանակցությունների, գնացել ԳՇ-ում բանակցել, վարչապետի հետ բանակցել, որ խաղաղ երկիրը դուրս գա: Այդ ժամանակ էլ պաշտոն ունեի՞նք: Հիմա քննադատում են, նորմալ է, ժողովրդավարություն է: Կապրենք, կտեսնենք: Հաջորդ ընտրությունները կգան, կտեսնենք, որս որտեղ է»,-ասաց Մարուքյանը: