00:00:00

ՌԴ-ն շահագրգռված է, որ Սոթքի հանքավայրը գործի բնականոն և առանց ընդհատումների. Սերգեյ Կոպիրկին․ 168․am

12:19, 09 մայիս 2022

Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայտարարել է, որ Ադրբեջանն ու Հայաստանը պետք է զերծ մնան այնպիսի քայլերից, որոնք կարող են սրել իրավիճակը և ստեղծել էսկալացիայի վտանգ. տեղեկացնում է 168․am-ը։

«Մեր վերաբերմունքը բոլոր նմանատիպ դեպքերին որոշվում է այս մոտեցմամբ: Իհարկե, մենք շահագրգռված ենք, որ հանքավայրը գործի բնականոն և առանց ընդհատումների: Դա Հայաստանի համար շատ կարևոր է նաև սոցիալական տեսանկյունից»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Կոպիրկինը՝ անդրադառնալով Սոթքի հանքավայրի ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերի կողմից արձակված կրակոցներին, որի հետևանքով հրազենային վիրավորում է ստացել հանքի աշխատակիցներից մեկը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր