Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն առողջական պատճառներով չեղարկել է իր մասնակցությունը մայիսի 9-ին կայանալիք հանրային միջոցառումներին եւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ մամուլի ասուլիսին։
«Սանդուն առողջական պատճառներով չի կարողանա մասնակցել այսօր նախատեսված հանրային միջոցառումներին։ Չեղարկվել է նաեւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ համատեղ մամուլի ասուլիսը։ Մամուլի ասուլիսը կառավարությունում տեղի կունենա վարչապետ Նատալյա Գավրիլիցայի հետ համատեղ»,- հայտնել են երկրի նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունից։
Մայիսի 9-ին խորհրդարանի նախագահ Իգոր Գրոսուն եւ վարչապետ Նատալյա Գավրիլիցան մասնակցել են Քիշնեւի Հավերժական զինվորական փառքի հուշահամալիրի Անմար կրակի մոտ ծաղիկներ դնելու արարողությանը։