00:00:00

Հաղթակակներն ավիրած ազգակործան պատուհասը, առանց ամաչելու Շուշիի ազատագրման օրը ուղղերձ կհղի ու կշարունակի չարաշահել միամիտ հայ ժողովրդի հույսերը. Արտակ Զաքարյան

10:51, 09 մայիս 2022 Քաղաքականություն

ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
 
 
Սրանց ինչու՞ է թվում, որ պատերազմում խայտառակ կապիտուլյացիա ստորագրողը (հօգուտ թշնամու գործողը) կարող է կյանքի այլ ոլորտներում հաջողություն արձանագել պետության համար:
 
Որևէ ոլորտում, մեր երկրի հնարավոր հաջողությունները կախված են Նիկոլին և իր թայֆային վռնելուց ու նրանց հակապետական, ապազգային գործունեության բոլոր կողմերը բացահայտելուց:
 
Այն ժողովուրդները` որի իշխանությունները գործում են ի վնաս իրենց ժողովրդի և չեն բացահայտվում ու չեն պատժվում` դատապարտված են անհաջողության:
 
Նիկոլիզմի դատապարտումը, նրա ծագման թշնամական աղբյուրի պաշտոնական բացահայտումը և քաղաքական գնահատական տալը` կարևոր նախապայման են հասարակության բարոյական վերելքի ու ձեռքբերումների համար:
 
Այլապես, այսօրվա օրինակով, երկիրն ու բոլոր հաղթակակներն ավիրած ազգակործան պատուհասը, առանց ամաչելու, առանց գետինը մտնելու, Շուշիի ազատագրման օրը ուղղերձ կհղի ու կշարունակի չարաշահել չարքաշ ու միամիտ հայ ժողովրդի հույսերը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր