00:00:00

Նիկոլ Փաշինյանն այստեղ է․ Հաղթանակի զբոսայգում եւ այգու հենց մուտքի մոտ մեծ թվով ոստիկաններ են կուտակված, որոնք թույլ չեն տալիս քաղաքացիներին մուտք գործել զբոսայգի

06:25, 09 մայիս 2022

Քիչ առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի, կառավարության անդամների, ՔՊ-ական պատգամավորների ուղեկցությամբ այցելել է «Հաղթանաի» զբոսայգի եւ Մեծ հաղթանակի զոհերի հիշտակը հավերժացնող հուշարձանի մոտ հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին: Այստեղ են նաեւ տարբեր երկրների դեսպաններ: Այս մասին գրում է News.am-ը։

 

Հաղթանակի զբոսայգում փոքր միջոցառում է նախատեսված:

 

Հաղթանակի զբոսայգում եւ այգու հենց մուտքի մոտ մեծ թվով ոստիկաններ են կուտակված, որոնք թույլ չեն տալիս քաղաքացիներին մուտք գործել զբոսայգի: Թույլ չեն տալիս ներս մտնել նաեւ լրագրողներին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր