00:00:00

Ինչու չի հաջողում դիմադրության շարժումը

00:11, 09 մայիս 2022 Քաղաքականություն

Վերջին օրերին Ֆրանսիայի հրապարակում տեղի ունեցող գործողությունները, որոնք ուղղված են Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելուն, շատ դեպքերում չեն գոհացնում հանրության այն հատվածներին, ովքեր դուրս են եկել փողոց և միացել են շարժմանը։ 

Ընդդիմադիր այս շարժումը հաջողելու շանսեր իհարկե ունի, հատկապես, որ ունի կարևոր նախապայմաններից մեկը՝ հասարակության աջակցությունը։ Ակնհայտ է, որ Ֆրանսիայի հրապարակ գնացող քաղաքացին դեմ է Նիկոլ Փաշինյանին, բայց դա չի նշանակում, որ հրապարակում և հրապարակից դուրս կաարվող գործողությունների ամբողջական զարգացումները նույն այդ քաղաքացու սրտով են։ Եվ այստեղ գլխավորապես մեղավոր են այն մարդիկ, ովքեր հանրության շրջանում մեղմ ասած չեն վայելում աջակցություն։ 

Նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի՝ «Ռոբի երեկվա երթին մասնակցելը հուշտ է անում ժողովրդին» արտահայտությունը, որը հայտնվել էր համացանցում և արագորեն տարածվել իշխանական ԶԼՄ-ներում գլխավոր իրականությունն է, որին պետք է առերեսվեն ընդդիմադիր շարժման անդամները։ Հանրությունը մերժում է Նիկոլ Փաշինյանին, բայց չի ընդունում նաև Ռոբերտ Քոչարյանին, ում քաղաքական թիմը, այս դեպքում «Հայաստան» դաշինքն այդպես էլ փողոց դուրս չէր գա, եթե «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը գործողությունների չդիմեր։ 

Օսլայած, թանկարժեք վերնաշապիկով նախկին մարզպետից, մինչև «մեյք ափ» արած պատգամավորուհիների մասնակցությամբ երթերը որեւէ օգուտ չեն տա այնքան ժամանակ, քանի դեռ Ռոբերտ Քոչարյանը, Վահե Հակոբյանը, ինչպես նաև Սյունիքի որոշ քաղաքապետեր չեն դադարի երևալ հանրության աչքերին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր