Irakanum.am-ն արդեն տեղեկացրել էր, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի հրապարակում է։ Սարգսյանին՝ հրապարակում դիմավորել են ՀՀԿ անդամներ, շարքային քաղաքացիներ, ովքեր ծափերով են դիմավորել երրորդ նախագահին։ Սերժ Սարգսյանը ողջունել է հավաքվածներին, ապա մոտեցել վրաններից մեկին, որտեղ այդ պահին հյուրասիրություն է կազմակերպվցել։ Արցախցի կանայք պատրաստում և հրապարակում գտնվողներին սիրով հյուրասիրում են արցախյան բարիքներ՝ կուրկուտ, ժենգյալով հաց։
Բազմաթիվ քաղաքացիների հետ հրապարակում հերթ է կանգնել նաև Սերժ Սարգսյանը։




