Ընդդիմադիր «Դիմադրություն» շարժումը հայտարարել էր այսօր՝ մայիսի 8-ին՝ 13:00, Գյումրիի Թատերական հրապարակում հանրահավաք անցկացնելու մասին:
«Իրազեկ քաղաքացիների միավորումն» աերոնկարահանման միջոցով իրականացրել է որոշակի ուշացումով մեկնարկած հանրահավաքի մասնակիցների հաշվարկ, որի արդյունքում պարզվել է, որ 14:23-ի դրությամբ Թատերական հրապարակում գտնվել է շուրջ 1150 մարդ: Այս մասին հաղորդագրություն է տարածել ԻՔՄ մամուլի ծառայությունը։
Հարկ է նշել, որ հաշվարկի մեջ ընդգրկված չեն տարածքում գտնվող ոստիկանները և լրագրողները:
Հաշվարկն իրականացվել է մասնակիցների անհատական հաշվարկի միջոցով։
Հաշվարկը ստուգելու նպատակով մարդկանց անհատականացնող կետերով նկարը կարելի է ներբեռնել այստեղից։