Նիկոլ Փաշինյանի իշխանությունը երեկ Քննչական կոմիտեի կենտրոնի բաժնի քննիչին հեռացրել է աշխատանքից, քանի որ եղբայրը մասնակցում է ընդդիմության անհնազանդության ակցիաներին: Այս մասին տելեգրամյան իր ալիքում տեղեկացնում է «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը:
«Հարգելի քննիչներ, #նիկոլ_մահաբերի հրամանով մեզ ամեն անգամ ապօրինի ձերբակալելիս հիշեք այս պատմությունը: Հիշեք, որ դուք ոչ մի արժեք չունեք սրանց համար եւ առաջին առիթի դեպքում հենց դուք եք զոհասեղանին դրվելու:
Տղերք, դուք կարող եք մեզ հետ միասին արագացնել այս աղետալի իշխանության պետականաքանդ ընթացքի կասեցումը: Ձեզանից շատ բան չի պահանջվում, ընդամենը առաջնորդվել օրենքով, այսինքն՝ ծառայել բացառապես Պետությանը», - նշել է Արսեն Բաբայանը: