00:00:00

Սերժ Սարգսյանը ինչպես Շուշին թուրքից ազատագրեց,այնպես էլ հային է թավշյա խմբակից ազատագրելու․ Բաբայան

10:43, 08 մայիս 2022 Քաղաքականություն

Սերժ Սարգսյանը ինչպես Շուշին թուրքից ազատագրեց,այնպես էլ հային է թավշյա խմբակից ազատագրելու, չկասկածեք։

 

1992թ այս օրը`մայիսի 8-ին Շուշին ազատագրելու պլանը հաստատող Սերժ Սարգսյանը չէր կարող գուշակել,որ 30 տարի անց ստիպված է լինելու իր սեփական ժողովրդի մի զգալի մասին բացատրելու ինչ է Արցախը և ինչու չի կարելի այն ծախել:30 տարի անց Արցախի հերոս Սերժ Սարգսյանը չէր կարող պատկերացնել,որ հետապնդվելու է նրա համար,որ չի ծախել Արցախը,որ չի հանձնել հողերը և մինչև վերջ պայքարել է անկախ Արցախ ունենալու համար:

 

1992թ այս հերոսական օրը Սերժ Սարգսյանը մեր պատմության ընթացքը փոխողներից մեկն էր երբ ազատագրվեց Շուշին իսկ այսօր 2022թ նա կրկին մեր պատմության ընթացքը փոխողներից է և փորձում է կրկին փրկել Արցախը:

 

Լեգենդար մարդիկ պատմության մեջ շատ չեն լինում,սակայն վստահ կարող եմ ասել Սերժ Սարգսյանը իրոք լեգենդար պետական և ռազմական գործիչ է,ով պատմության մեջ մնալու է,ոչ միայն 2008-2018թթ ՀՀ նախագահ լինելու փաստով այլ Արցախը ազատագրելու և շենացնելու,հողերը պահելու և վստահ եմ հայ ժողովրդին թավշյա չարիքից ազատագրելու պատմական առաքելությունով:

Վահան Բաբայան

 

 

 

 
facebook sharing button
twitter sharing button

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր