00:00:00

Նիկոլի գնալը ժամանակի հարց է․ Զաքարյան

22:04, 07 մայիս 2022 Քաղաքականություն

Ազգակործան իշխանության խռխռոցն ու վախճանը

Նիկոլի գնալը ժամանակի հարց է, իսկ ժամանակն աշխատում է հոգուտ Հայաստանի:

Եվ՜ հայ ժողովուրդը, և´ արտաքին աշխարհը հասկանում են, որ Նիկոլի լեգիտիմ իշխանությունն ավարտվել է և նրա հետ այլևս լուրջ հարցեր չի քննարկվում: Ակնհայտ է, որ այս օրերին որևէ նոր գործընթաց կամ ձեռքբերված պայմանավորվածություն լեգիտիմ չէ, և առաջիկայում փոխվելու են նոր իշխանությունների կողմից: 

 

Հայաստանն այսօր ապրում է անցումային փուլ: Փոխվում, վերածնվում է հայ ժողովրդի ոգին: Առաջ է գալիս հայրենիքի նկատմամբ պահանջատիրության ու ապազգային գործողությունների նկատմամբ անհանդուրժողականության նոր ալիք:

 

Ավարտվում է նիկոլիզմով սրիկայաբար խաբված, մանիպուլացված ու կեղծիքով թունավորված հասարակության լինելու ժամանակահատվածը: Մինչ վերջերս հանգած հրաբուխ հիշեցնող հանրային տրամադրությունները` նոր հրաբխային ժայթքման են վերածվում: 

 

Ընդդիմության նախաձեռնած համաժողովրդական շարժումը, բնական ճանապարհով խթանել է նաև նոր սերնդի ակտիվությանը: Հայրենասեր երիտասարդությունն աստիճանաբար իր ձեռքն է վերցնում հանրային տրամադրություն ձևավորելու գործը:

Նրանք դառնում են հանրային կարծիք ձևավորողներ ու ապագայի նոր լիդերներ:

 

Ժողովուրդն անտարբեր զանգվածից, քայլ առ քայլ վերածվում է ազգային ինքնություն և գիտակցություն ունեցող կուռ միասնության:

 

Նիկոլին և իր թայֆային վռնդելը, Հայաստանի և Արցախի առջև ծառացած պրոբլեմների լուծման ընդամենը սկիզբն է: Շատ դժվար բայց անհրաժեշտ աշխատանքը դեռ առջևում է, նիկոլին ու իր թայֆային վռնդելուց հետո: Խիստ անհրաժեշտ է, որպեսզի փողոց դուրս եկած ընդդիմությունը, Նիկոլի հրաժարականից հետո ևս պահպանի ազգային միասնականության, համերաշխության և հետևողականության ոգին: Դա է լինելու մեր երկրի առաջիկա հաջողությունների հիմնական բանալին:

 

Այսօրվա գլխավոր խնդիրն այն է, որ իշխանության փոխանցումը լինի արագ և անցնցում:

 

ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյան

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր