00:00:00

Մեծ Բրիտանիայում հաստատվել է մարդու կողմից կապիկի ծաղիկով վարակվելու դեպքը

14:30, 07 մայիս 2022 Աշխարհ

Միացյալ Թագավորության առողջապահության գործակալությունը հաստատել է երկրում մարդու կողմից կապիկի ծաղիկով վարակվելու եզակի դեպքը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՄԹ կառավարության պաշտոնական կայքը:

 

Հիվանդը վերջերս վերադարձել է Նիգերիայից, որտեղից էլ ենթադրաբար վերցրել է վարակը:

 

Կապիկի ծաղիկը եզակի հանդիպող վիրուս է, որը մարդկանց միջև հեշտությամբ չի տարածվում: Շատ հաճախ մարդիկ հիվանդությունից վերականգնվում են մի քանի շաբաթվա ընթացքում: Այդուհանդերձ, հնարավոր են նաև բարդացումներ:

 

ՄԹ կառավարությունից հայտնել են, որ բնակչության շրջանում վարակի տարածման հավանականությունը շատ ցածր է:

 

Այս պահին վարակված բրիտանացին գտնվում է բժիշկների վերահսկողության ներքո: Նշվում է, որ այս պահին փորձում են հայտնաբերել նրա հետ շփում ունեցած անձանց շրջանակը՝ նրանց համապատասխան տեղեկատվությամբ ու առողջապահական խորհրդատվությամբ ապահովելու նպատակով: Այդ անձանց շարքում են նաև վարակակրի հետ նույն ինքնաթիռի մեջ գտնված ուղևորները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր