Ural Airlines ավիաընկերության ինքնաթիռը, որը Դուշանբեից թռչել է Մոսկվա, հարկադիր վայրէջք է կատարել Սամարայի օդանավակայանում՝ 17-ամյա ուղևորի վատառողջ լինելու պատճառով։ Այս մասին Life-ին հայտնել է աղբյուրը։
Վայրէջքը կատարվել է 12:45-ին (Մոսկվայի ժամանակով 13:45-ին) Կուրումոչ օդանավակայանում։ Ինքնաթիռում եղել է 218 ուղևոր և անձնակազմի յոթ անդամ։
Ինքնաթիռի վայրէջքից հետո աղջկան անմիջապես տեղափոխել են Սամարայի թիվ 7 քաղաքային հիվանդանոց։