Մեր պայքարը համահայկական է, ողջ հայությունն իր խոսքը պետք է ասի, որ Հայաստանը թուրքի համար չդառնա «պրախադնոյ դվոր»: Դեպի Վանաձոր ավտոերթից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Ըստ նրա՝ իրենց իշխանության ամենամեծ սխալն այն է եղել, որ չեն արձագանքել իրենց հասցեին ուղղված մեղադրանքներին.
«Սրանք 20 տարի ինչ-սուտ ասես հորինել են մեր մասին, բայց պատասխան չենք տվել։ Աա է, ըստ իս, մեր իշխանության ամենամեծ խնդիրը, սրա ամեն զառանցանքին պետք է պատասխան տայինք: Մենք ինչ ասում ենք, իրենք խոսում են թալանից։ Ալիևը պատերազմից հետո ասեց, որ միայն 44-օրյա պատերազմի ընթացքում 5 մլրդ դոլարի զենք-զինամթերք է վերցրել, կարողա՞ Նիկոլն իրա պապու տնից է բերել էդ զենքը, ինքը մի երկու ինքնաթիռ է բերել, այն էլ՝ առանց հրթիռների, դա չէ՞ իր բերածը»,-ասաց Շարմազանովը:
Երեկվանից ՔՊ-ականները տեսանյութ են տարածում 2014 թվականին Դիլիջանի դպրոցի բացման արարողությունից և հայտարարում, որ Սերժ Սարգսյանը դեռևս այդ ժամանակ էր ադրբեջանցիներին հրավիրում Դիլիջանում սովորելու:
Անդրադառնալով տեսանյութին՝ ՀՀԿ-ական գործին ասաց. «Սերժ Սարգսյանը հաղթանակից հետո էր հրավիրում, ոչ թե սրանց նման կզելուց հետո։ Հաղթանակից հետո ուրիշ է, կզելուց հետո՝ մեկ այլ բան է, իսկ սրանք ծնկի են եկել, կզել են։ Էն որ խոսում եմ՝ նախկինը, նախկինում եռատոն էր, իրենցը՝ «Էռատո» ջոկատը։ Նախկինի օրոք Ալիևը կզած է եղել, պարտված է եղել, Ալիևն է ասել՝ 30 տարի Հայաստանը հաղթած էր, Ադրբեջանը պարտված, իրենց սիրելի կառուցողական Ալիևն է սա ասել»,-ասաց Շարմազանովը:
Անդրադառնալով առաջին նախագահ Լևոն-Տեր պետրոսյանի հայտարարությանը, որ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը և Նիկոլ Փաշինայնը պետք է նստեն սեղանի շուրջ և բանակցեն,Շարմազանովն ասաց.
«Առաջին նախագահը չէ՞ր Նիկոլին ասում ազգակործան պատուհաս, դրանից այն կողմ, ոչ՛ Քոչարյանը, ոչ էլ Սերժ Սարգսյանը ավելի վատ չեն բնորոշել, հիմա էլ ասում է՝ գնացեք իր հետ բանակցեք՝ ազգակործան պատուհասին վռնդում են, որ նոր կործանում չբերի, ոչ թե բանակցում են նրա հետ»: