Այսօր պետք է պարալիզացնենք ամբողջ քաղաքը։ Հավաքվում ենք Ֆրանսիայի հրապարակում Ժամը 12:00-ին, բաժանվում ենք 4 խմբի։ Երթերը պետք է լինեն շատ մեծ քանակությամբ, որ ոստիկանությունը հնարավորություն չունենա բերման ենթարկելու:
Պիտի հասնենք նրան, որ ուժային կառույցները չկարողանան ժողովրդի ցասումը որևէ կերպ կասեցնել:
Ընդամենը 10 օրվա մեջ ժողովրդի մեծ մասին ոտքի ենք հանել։ Եթե էլի ավելանանք և ամբողջ իրադրությունը վերցնենք մեր տիրապետության տակ, հաշված ժամերի ընթացքում իշխանությունն անցնելու է ժողովրդին։
Ակցիաներին մասնակցել ցանկացող քաղաքացիները պետք է մոտենան Ֆրանսիայի հրապարակի վրաններին, գրանցվեն, թողնեն իրենց հեռախոսահամարը, որ ներգրավվեն կոնկրետ միջոցառումներին։
Շաբաթ օրը խոշոր ավտոերթով գնալու ենք մեր գեղեցիկ քաղաքներից մեկը՝ մեր մարզային բնակչության կողքին լինելու, ակտիվացնելու, համախմբելու և միասին Երևան գալու:
Ուշադրություն մի դարձրեք բամբասանքներին ու խոսակցություններին։ Համախմբված, կազմակերպված, իրար աչքերի մեջ նայող, պարզ, անկեղծ կպնում ենք՝ այս պայքարը հաջողելու համար։ Բոլոր նախադրյալներն ու հնարավորությունները կան։ Հասել ենք մեր ծրագրի ավարտական փուլին։