Արդեն քանի օր է, ինչ ընդդիմությունը անհանզանդության ակցիներով, երթերով իր բողոքի ձայնն է բարձրացնում գործող իշխանությունների դեմ։ Հատկանշական է, որ այդ պայքարին ակտիվորեն մասնակցում են նաև նախկինները՝ իրենց առաջնորդների գլխավորությամբ՝ ՀՀ երկրորդ և երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի։
Եթե ընդդիմությունը դեռ չի բարձրաձայնում, թե իրենց պայքարը հաջողելու դեպքում ով կզբաղեցնի վարչապետի աթոռը, ապա ՔՊ որոշ ներկայացուցիչներ այս հարցում շատ ավելի շուտ են կողմնորոշվել։
Ըստ ԼՈՒՐԵՐ․com-ի հավաստի աղբյուրների՝ ՔՊ-ի ներսում իրավիճակը լարված է։ Թեև Նիկոլ Փաշինյանը դեռ շարունակում է մնալ վարչապետի աթոռին, բայց արդեն ՔՊ-ի ներսում լուռ պայքար է ընթանում վարչապետի պաշտոնի համար։ Ներքին կարգով քննարկվում է, որ եթե ընդդիմադիրները ի վերջո հասնեն իրենց նպատակին՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականին, նրան կփոխարինի ներկայիս ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը։
Վերջինս վարչապետի միակ թեկնածուն չէ. շրջանառվում է նաև ՀՀ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի անունը։