Եվրամիության երկրներն առայժմ չեն քննարկում ռուսական գազի մատակարարումներից հրաժարվելու հնարավորությունը: Այս մասին հայտարարել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։
«Նավթի շուկան գլոբալ է։ Գազի հարցն այլ խնդիր է։ Սկսենք այն բանից, որ դա ոչ միայն էներգետիկական նյութ է։ Գազը հնարավոր չէ փոխարինել որևիցե այլ բանով նավթաքիմիական արդյունաբերությունում»,-ասել է Բորելը՝ հավելելով, որ Ռուսաստանից գազի փականը փակելու հարցն առայժմ չի քննարկվում։