00:00:00

Տաշիր քաղաքում բացվեց Յունիբանկի նոր մասնաճյուղը

16:51, 03 մայիս 2022 Ֆինանսներ

Տաշիր քաղաքում հաճախորդների սպասարկումն է սկսել Յունիբանկի նորաբաց մասնաճյուղը: «Տաշիր» մասնաճյուղի հասցեն է՝ ք.Տաշիր, 6-րդ թաղամաս, Ջահուկյան 8/1:  
 
«Մեր ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ Տաշիր քաղաքում առկա էր Յունիբանկի ծառայությունների նկատմամբ մեծ պահանջարկ: Ուրախ ենք, որ բացեցինք մեր 57-րդ մասնաճյուղը: Մենք ունենք բոլոր հնարավորությունները բարձրակարգ սպասարկում ապահովելու համար: «Տաշիր» մասնաճյուղն աշխատելու է մեկ պատուհանի սկզբունքով և տրամադրելու է մեր հաճախորդներին անհրաժեշտ բոլոր ծառայությունները: Հարմարավետ սպասարկման սրահը հագեցված է հերթերի կառավարման համակարգով, ինչպես նաև վճարային տերմինալով՝  ինքնուրույն սպասարկում նախընտրած հաճախորդների համար», - նշեց Յունիբանկի Օպերացիոն սպասարկման և տեղեկատվական համակարգերի տնօրեն Արթուր Ապերյանը:

Լինելով մանրածախ բանկային շուկայի առաջատարներից մեկը, Յունիբանկը շարունակական ընդլայնում է մասնաճյուղային ցանցը՝ հաճախորդների համար իր ծառայություններից օգտվելու գործընթացն ավելի հաճելի և հեշտ դարձնելու համար: «Տաշիր» մասնաճյուղը ֆիզիկական և իրավաբանական անձանց տրամադրելու է բանկային բոլոր ծառայությունները՝
ավանդների ընդունում,
սպառողական և բիզնես վարկավորում,
դրամական փոխանցումներ,
Visa, MasterCard և ArCa քարտերի տրամադրում և սպասարկում,
հաշվարկա-դրամարկղային սպասարկում,
ներդրումներ Յունիբանկի բաժնետոմսերում և պարտատոմսերում և այլն:

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31