00:00:00

Ոստիկաններից մեկի ուսադիրը շարժման մասնակցի ձեռքին է հայտնվել

21:39, 02 մայիս 2022 Քաղաքականություն

Ժողովուրդ ջան, սա ոստիկանության այսօրվա պահվածքն է․ ոստիկանության մեջ կան մի քանի ասկյարներ։ Ֆրանսիայի հրապարակում ոստիկանության կողմից լրատվամիջոցի աշխատակցի նկատմամբ գործադրված այսօրվա բռնության տեսարանը էկրանի վրա ցուցադրելուց հետո հայտարարեց դիմադրության շարժման առաջնորդներից Իշխան Սաղաթելյանը։

 

«Եթե Նիկոլին թվում է, որ ոստիկանության միջոցով կարող էկասեցնել էս պայքարը, թող տեսնի էս ժողովրդին ու համոզվի, որ պայքարն անկասելի է»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։ Ապա հայտնեց, որ այսօրվա բախումների ընթացքում ոստիկաններից մեկի ուսադիրը հայտնվել է շարժման մասնակիցներից մեկի ձեռքին։ 

 

Սաղաթելյանն ասաց, որ ելույթից հետո ուսադիրը կհանձնի ոստիկանությանը, քանի որ իրենք պետականությունը հարգում են։ 

 

«Մենք պետության ինստիտուտներն ու պետականության սիմվոլները պահպանող ենք, ոչ թե սրիկայի պես պետություն կազմաքանդող», - շեշտեց Սաղաթելյանը։ 

 

Ապա Սաղաթելյանն առաջարկեց ոստիկաններին կանգնել իրենց կողքը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր