Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում պահվող ժամկետային զինծառայող Էդուարդ Մարտիրոսովին։
Սա առաջին տեսակցությունն էր Մարտիրոսովին, այցի շրջանակներում հնարավորություն է տրվել ընտանիքի հետ կապ հաստատել նամակի միջոցով, ստուգվել են նրա պահման պայմանները, նրա առողջական վիճակը։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը ապրիլի 24-ին տեղեկացրել էր, որ ՀՀ զինծառայող Էդուարդ Արթուրի Մարտիրոսովը հայտնվել է իրենց վերահսկողության տակ:
ՀՀ ՊՆ-ն ավելի ուշ հաստատեց, որ զորամասից մարտական հենակետ գնալու ճանապարհին, ապրիլի 23-ին, վերոնշյալ տվյալներով պարտադիր ժամկետային զինծառայողի հետ կապը կորել է: