Ռազմական պատրաստություն անցած ամերիկացիները, հազարավոր այլ օտարերկրացիների հետ, Ուկրաինայում մասնակցում են մարտերին: Այդ մասին հայտնում են և Associated Press գործակալությունը և Politico թերթը։
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր ավելի քան 60 երկրից մոտ 7000 վարձկանի մասին, որոնք Ուկրաինա են ժամանել ռուսական հատուկ գործողության սկզբից։ Զախարովայի խոսքով՝ նրանց թվում կան Լեհաստանի, ԱՄՆ-ի, Կանադայի, Ռումինիայի, Մեծ Բրիտանիայի, Վրաստանի քաղաքացիներ։