00:00:00

«Ապրեք կյանքեր, լավ գործ արեցիք»․ Նաիրի Սարգսյանի «սիրային» քոմենթը՝ ոստիկանությանը

08:44, 02 մայիս 2022

Քիչ առաջ ՀՀ Ոստիկանությունը ֆեյսբուքյան էջում տեղադրել էր հայտարարություն, տեղեկացնելով, որ Երևանում բոլոր ճանապարհները բաց են։ «Այսօր առավոտից մայրաքաղաքի երեք տասնյակ խաչմերուկներ փակվել էին քաղաքացիների կողմից:

Ոստիկանության ծառայողներն արագորեն վերականգնել են երթևեկությունը:

Ներկայումս մայրաքաղաքում բոլոր ճանապարհները բաց են ու երթևեկելի»,- ասված էր հայտարարությունում։

Խաղաղ ցուցարարների կողմից մի շարք ճանապարհներ փակելու նախաձեռնությունն առաջացրել էր իշխանության տարբեր տրամաչափի չինովնիկների դժգոհությունը, որոնք այնքան են ուրախացել ճանապարհները բացելու ոստիկանության հայտարարությունից, որ չեն կարողացել զսպել էմոցիաներ ու ոստիկանությանն ուղղված «սիրային» մեկնաբանություններ են արել։

Օրինակ Նիկոլ Փաշինյանի նախկին օգնական, ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի եղբայրը՝ Նաիրի Սարգսյանը հիշյալ հայտարարության տակ գրել է․ «Ապրեք կյանքեր, լավ գործ արեցիք»։

Ոստիկանությանն ուղղված այլ մեկնաբանություններ ևս առկա են։

Հետաքրքիր է, ժամանակին վարչապետին օգնող, հիմա իբրև թե բիզնես դաշտն ուսումնասիրող Նաիրի Սարգսյանը չգիտի, որ ոստիկանությունը ոչ թե լավ պետք է անի, այլ առաջնորդիվի բացառապես օրենքով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր