ՀՀ ԱԳ նախարարն ԱՄՆ–ում կհանդիպի նաև Կոնգրեսի բարձրաստիճան ներկայացուցիչների հետ։
Մայիսի 2-6-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Ամերիկայի Միացյալ Նահանգներ՝ մասնակցելու հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության նիստին: Տեղեկությունը հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ Վաշինգտոնում Արարատ Միրզոյանը հանդիպումներ կանցկացնի ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի, USAID–ի տնօրեն Սամանտա Փաուերի, ԱՄՆ նախագահի հատուկ օգնական Ամանդա Սլոթի և այլ գործընկերների հետ։
Տեղի կունենան հանդիպումներ ԱՄՆ Կոնգրեսի բարձրաստիճան ներկայացուցիչների հետ։
Այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարը ելույթով հանդես կգա Ատլանտյան խորհուրդ ուղեղային կենտրոնում։