00:00:00

Աննա Բաղդասարյանն ազատվում է ԱԻ նախարարության մամուլի խոսնակի պաշտոնից

07:01, 02 մայիս 2022

ԱԻ նախարարության խոսնակ Աննա Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Իմ շատ սիրելի գործընկերներ, ընկերներ, այսօրվանից ես դադարում եմ կատարել ԱԻ նախարարության մամուլի խոսնակի պարտականությունները։

Սիրելի՛ լրագրողներ, շնորհակալ եմ այս շատ կարևոր կառույցի հետ ձեր արդյունավետ աշխատանքի համար։ Շնորհակալ եմ ԱԻՆ համակարգի բոլոր աշխատակիցներին, որովհետև իմ աշխատանքի ընթացքում, որը համընկավ նաև պատերազմի հետ, միշտ աջակցել են ինձ, ընդունել իրենց շարքերը։ Շնորհակալ եմ իմ թիմին՝ նվիրվածության և վստահության համար։ Ես փոփոխություններ սիրում եմ և համոզված եմ, որ ամեն փոփոխություն լավ նորի սկիզբ է, իսկ ծրագրերը շատ են․․․

Մեր համագործակցությունը կշարունակվի լրատվական դաշտում»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր