«Սա իշխանազավթում չէ, սա ՀՀ արժանապատիվ քաղաքացիների սահմանադրական իրավունքն է՝ դուրս գալ փրկարար պայքարի և գործող իշխանությանը րոպե առաջ հեռացնել հանուն Արցախի, Հայաստանի, հայ ժողովրդի: Ամսի մեկից հետո անձնական աշխատանքներ չպլանավորեք: Վաղը հանրապետության բազմաթիվ մայրուղիներ լինելու են փակ, հատկապես՝ Կենտրոն համայնքում որևէ մեքենայի շարժ պետք է չլինի: Վաղվանից սկսում ենք դասադուլ և գործադուլ: Առաջիկա օրերին ես ներողություն եմ խնդրում բոլորից, ում նեղություն ենք պատճառելու, նեղությունը շատ կարճ է տևելու, դրանից հետո Հայաստանում լինելու է արդարություն, միասնություն, համերաշխություն»,- Ֆրանսիայի հրապարակում ընթացող հանրահավաքի ընթացքում ասաց Իշխան Սաղաթելյանը: