00:00:00

ԱՄՆ դեսպանատան զգուշացումը

13:22, 01 մայիս 2022 Քաղաքականություն

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացում է տարածել այսօրվա հանրահավաքից առաջ.
 
Դեսպանատունը հիշեցնում է, որ նախորդ օրերի հավաքները կեզրափակվեն մայիսի 1-ին Երևանում կայանալիք հանրահավաքով:
 
 Տեղական լուրերի համաձայն, մայիսի 1-ին ժամը 16:00-ին Երևանում նախատեսվում է ցույց սկսել։  Կիրակի, մայիսի 1-ի բողոքի ակցիային նախորդող այլ ցույցեր կարող են տեղի ունենալ նաև Երևանում կամ այլ քաղաքներում, այդ թվում՝ մայրաքաղաք տանող ճանապարհների երկայնքով:
 
 Դեսպանատունը հիշեցնում է ԱՄՆ քաղաքացիներին, որ մեծ բազմությունն անկանխատեսելի է։ 
 
Միջոցառման մասնակիցների և ոստիկանների միջև միջադեպեր և բռնություններ կարող են տեղի ունենալ նաեւ առանց նախազգուշացման։
 
ԱՄՆ քաղաքացիներին խորհուրդ  է տրվում լինել զգոն և ստուգել տեղական լրատվական միջոցները թարմացումների և երթևեկության հնարավոր խափանումների մասին տեղեկատվության համար:

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր