«Խաղաղ հանրահավաք՝ հանուն մեր հայրենիքի այսօրվա և վաղվա
Սիրելի հայրենակիցներ
Երեկվանից սկսած՝ իշխանական շրջանակներից տարբեր եղանակներով ասեկոսներ են տարածվում, թե իբր այսօրվա հանրահավաքի ժամանակ ընդդիմությունը պլանավորում է ընդհարումներ և բախումներ։
Սա ցույց է տալիս երկրի քաղաքական իշխանության և մեկ հոգու վախերը։ Սա բացարձակ սուտ է և արվում է մեկ նպատակով՝ մարդկանց հետ պահել խաղաղ հանրահավաքին մասնակցելուց։
Պաշտոնապես հայտարարում եմ.
Մենք այս խաղաղ ու համերաշխ հանրահավաքին մասնակցելու ենք մեր ընտանիքների, մեր երեխաների, կանանց, ծնողների հետ միասին։ Կոչ եմ անում բոլորին՝ նույնպես ընտանիքներով գալ հանրահավաքի։
Մեր պայքարը իրավապահների, ոստիկանների հետ չէ։ Մենք բացառում ենք որևէ թշնամանք ու անհարգալից վերաբերմունք՝ ոստիկանության և մյուս իրավապահների հանդեպ։
Մեր պայքարը քաղաքական իշխանության դեմ է:
Մեր պայքարը երկրում կայուն և խաղաղ միջավայր ձևավորելու համար է՝ հանուն Հայաստանի, հանուն Արցախի, հանուն մեր քաղաքացիների, հանուն մեր ազգի, հանուն իրապես խաղաղ ու զարգացող տարածաշրջանի։
Հարգելի հայրենակիցներ, վստահ եղեք, մենք հաջողելու ենք…
Հաջողելու ենք, քանի որ հայրենիքի և սերունդների համար պայքարը սուրբ է:
Հաջողելու ենք՝ մեր միասնականությամբ, կամքով, հետևողականությամբ:
Հաջողելու ենք միասին…
Քիչ հետո՝ ժամը 13:00, այս թեմայով հանդես եմ գալու նաև տեսաուղերձով»։