00:00:00

Ուկրաինայում Ռուսաստանի կողմից միջուկային զենքի կիրառման վտանգ ՆԱՏՕ-ն չի տեսնում

18:24, 30 ապրիլ 2022 Աշխարհ

Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Միրչա Ջոանեն, փոխանցում է 1lurer-ը:
 
«Սակայն մենք մտահոգությամբ արձանագրում ենք, որ միջուկային զենքի կիրառման թեմայով հռետորաբանությունն աճում է: Մեր գնահատմամբ՝ դա հոգեբանական ճնշման տարր է ինչպես Ուկրաինայի, այնպես էլ ՆԱՏՕ-ի անդամ երկրների բնակչության նկատմամբ»,- նշել է Ջոանեն:
 
Նա կարծիք է հայտնել, որ Ուկրաինայում հակամարտությունը երկար կտևի:
 
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը հավելել է, որ Մոլդովայի և Վրաստանի համար անմիջական ռազմական սպառնալիք ներկայումս չկա, սակայն նրա կանխատեսմամբ՝ սադրանքներ դեռ կլինեն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր