00:00:00

Ալիևով շարունակում են վшխեցնել մեր ժողովրդին․ Իշխան Սաղաթելյան

21:13, 30 ապրիլ 2022 Քաղաքականություն

Այս իշխանություններն անընդհատ վախեցնում են ժողովրդին, ասելով՝ եթե մենք չեղանք պատերազմ է սկսվելու, այսինքն Ալիևով շարունակում են վախեցնել մեր ժողովրդին․ այս մասին այսօր՝ ապրիլի 30-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Ազգայն ժողովի փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը։

«Եթե սրանք մնան կտոր-կտոր մաս առ մաս կորցնելու ենք, և՛ Արցախը,և՛ Հայաստանը, և՛ առհասարակ հայոց պետականությունը։ Ստեղծված իրավիճակից ելք կա, պատերազմը ճակատագիր և դատավճիռ չէ, ոչ էլ պատերազմի արդյունքը։ Աշխարհում բազմաթիվ երկրներ և պետություններ ունեցել են պարտություններ, բայց որևէ երկրում պարտված իշխանությունը չի վերարտադրվել կամ ինքնասպան է եղել կամ ժողովուրդն իրեն հեռացրել է, եթե Հայաստանում լինի ազգային իշխանություն, ունենա կամք և վճռականություն, արդյունավետ կառավարում, ամենակարևորը՝ մտածի, որ ելք կա, մենք կարող ենք պահել, պաշտպանել մեր երկիրը և այդ պատերազմի վտանգով և Ալիևով, որ իինքը շարունակ փորձում է վախեցնել մեր երկրին և քաղաքացիներին, դա այդպես չէ։

Հնարավորություն կա երկրի պոտենցիալը վերականգնելու, անվտանգության համակարգերը կարգավորելու։ Շատ կարևոր է նաև արտաքին քաղաքականությունը։ Այս մարդն անկանխատեսելի է, այս մարդն իր ժուլիկությամբ վարում է արտաքին քաղաքականություն, գնում է Բրյուսել մեկ բան է ասում, գնում է Մոսկվա մեկ այլ բան է ասում, Արևմուտքին, Միացյալ Նահանգներին մեկ այլ բան է ասում, այսինքն այս մարդու հետ որևէ մեկը չի կարող գործընկերային հարաբերություն ունենալ»,-ասաց նա։

Իշխան Սաղաթելյանը հայտնեց, որ մայիսի  մեկին քայլերթ իրականացնող 4 խմբերը կմտնեն Երևան և 16։00-ին կլինեն «Ֆրանսիայի» հրապարակում, կունենան մեծ հանրահավաք և կհայտարարեն իրենց հետագա գործոցությունների մասին։

«Եթե պարզ ասեմ՝ այս, լինելու են անհնազանդության ակցիաներ, մեր ժողովուրդը դուրս է գալու փողոց, հասնելու ենք նրան, որ ցույց տանք, որ ինքն այլևս իշխանություն չունի Հայաստանում։ Մարդիկ՝ հասկանալով, որ վտանգի տակ է Հայաստանը և Արցախը, արդեն դուրս են եկել։ Սա պայքար չէ իշխանության համար։  Մեր խնդիրը՝ համախմբել մեր ժողովրդի ներուժը և դուրս գալ ստեղծված իրավիճակից»,-նշեց նա։

Իշխան Սաղաթելյանն անդրադարձավ հնարավոր նոր ընտրություններին․ «Ես բացառում եմ կրկին Նիկոլով ընտրության գնալու տարբերակը»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր