00:00:00

Դրոշով երթ` Եռաբլուր պանթեոնից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

20:39, 30 ապրիլ 2022 Քաղաքականություն

Համախմբումն ապրիլի 30-ին Եռաբլուր պանթեոնից երթով գնաց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝  իր հետ տանելով  Արցախի 46 մետրանոց դրոշը։ Երթը խորհրդանշական էր, քանի որ հատկապես հիմա է հարկավոր մարդկանց մոտ կրկին արթնացնել հավատը։   Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբան Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը շարժման անդամներին դիմավորեց տաճարի բաց խորանի մոտ՝ օրհնելով արցախյան 46 մետրանոց դրոշը, աղոթք բարձրացնելով մասնակիցների համար։

Այս մասին տեղեկանում ենք «5165» շարրժման հայտարարությունից։

Համախմբման անդամներին միավորել է պայքարի գաղափարը` հանուն հայկական Արցախի և անկախ պետականության։ Իսկական հայն այսօր չի կարող անտարբեր լինել։ Նրանք նշում են` պետք է վեր կանգնել խմբային, կուսակցական ու անձնական բնույթի նկատառումներից ու շահերից։  Արցախի դրոշն այս օրերին դարձել է պայքարի խորհրդանիշ։

Եռաբլուրում հանգչող մեր նահատակներն իրենց կյանքը զոհել են հանուն հայ ժողովրդի հարատևման, հանուն հայկական պետականության պահպանման, հանուն մեր ազգային ինքնության և հոգևոր արժեքների, հանուն Մայր Հայաստանի, հանուն Արցախի։ Այսօր վտանգված է Արցախի գոյությունը, վտանգված է հայոց պետականությունը։ Մենք կարող ենք կանխել այդ սպառնալիքները, եթե համախմբվենք։ Նրանք չապրեցին, որ մենք ապրենք եւ պահենք, կատարենք իրենց երազանքը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր