Վաղվանից ընդդիմությունը անցնում է պայքարի երրորդ` վճռական փուլին։ Վաղվանից սկսած` բոլոր ուժերը, որոնք ապակենտրոն պայքար էին մղում, միավորվելու են։ Ազատության հրապարակում ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ ԱԱԾ նախկին ղեկավար, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։
«Միասին, միասնական ճակատով սկսելու ենք մեր պայքարը ավելի լայն ֆորմատով, ավելի արդյունավետ ու արագ»,–ասաց Վանեցյանը։
Նա հիշեցրեց, որ վաղը` ժամը 16։00-ին, հանրահավաք է լինելու Ֆրանսիայի հրապարակում. այդ ժամանակ Երևան կմտնեն 4 ուղղություններով մարզերից եկող քաղաքացիները։
Վանեցյանը շեշտեց, որ պայքարի ողջ ընթացքում չեն եղել կուսակցական դրոշներ, ինչը կարևոր է, քանի որ պայքարն ապակուսակցական է։
Հիշեցնենք` Հայաստանում բողոքի նոր ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։ Ապրիլի 13-ին խորհրդարանում նա ափսոսանք էր հայտնել, որ 2018-2019 թվականներին ժողովրդին չի ասել, որ «մեր բոլոր հեռու և մոտիկ բարեկամները մեզնից ակնկալում են, որ մենք այս կամ այն կոնֆիգուրացիայով Ադրբեջանին հանձնենք 7 հայտնի շրջանները և իջեցնենք Արցախի կարգավիճակի համար մեր սահմանած նշաձողը»։
Ապրիլի 17-ին ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը Ազատության հրապարակից ֆեյսբուքյան ուղիղ եթերով դիմեց քաղաքացիներին` կոչ անելով միանալ և միասին պայքարել հանուն Հայաստանի, Արցախի և հայ