00:00:00

Նիկոլ Փաշինյանն ինձ ահաբեկել է, վախեցրել է որդիովս․ Որդեկորույս մայրն աղմկահարույց հայտարարություններ արեց

15:00, 30 ապրիլ 2022 Քաղաքականություն

Զոհված զինծառայողների հարազատները կրկին հավաքվել են Գլխավոր դատախազության մոտ։

 

Լրագրողների հետ զրույցում ծնողներից մեկն ասաց, որ վարչապետի նկատմամբ ոչ մի վստահություն չունի, նրա խոսքերին կարևորություն չի տալիս․ «Որովհետև երբ հրավիրվել եմ ընդունարան, վարչապետն ինձ ահաբեկում էր, որ իմ որդուն քրեական պատասխանատվության կենթարկի։

 

Մի որդուս գլուխը կերավ, թոռնիկս անհայտ կորած է, մյուս որդիովս վախեցնում է, որ չխոսեմ։ Ինքն ասում է, որ ոչ մի ելույթ չունենանք լրատվամիջոցների դեմ, բայց ինքը ոստիկաններին տալիս էր հեռախոսները, կառավարության շենքի մոտ մեր խոսքերը նկարում էին, տանում էին, որ մեզ պատասխանատվության ենթարկեն մեր ասած բառերի համար։

 

Երբեմն հուզվել ենք։ Ես էլի բաներ ունեմ ասելու, շատ բան ունեմ։ Ինքը կարող է ինձ վախեցնել։ Ես իրեն ասել եմ դու էլ քո երեխայից վախեցի, դու էլ ունես, ինչո՞ւ ես ինձ վախեցնում։ Որդեկորույս մորը կարելի՞ է։

 

15 ծնողների ներկայությամբ ասել եմ, որ իմ թոռս, որ 11 օրվա ծառայող էր, տարել ես Ջաբրայիլ, էն ժամանակ չէիր հիշո՞ւմ, որ Ջաբրայիլն ադրբեջանական հող ա։ Տարել ես Ջաբրայիլ, երեխան ու հայրն իրարից անտեղյակ։ Հայրը զոհվեց, չիմացավ, թե երեխայի հետ ինչ եղավ, երեխան էլ մինչև հիմա չգիտեմ, անհետ կորած է։ Ես ասել եմ՝ ինքը մարդ չէ։ Եթե կարողանում է ծնողին վիրավորի, վախեցնի․․․»,-ասաց նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր