ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը «Սինհուա» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ-ի և Եվրամիության՝ Ռուսաստանի դեմ «մինչև վերջին ուկրաինացին» պայքարելու ցանկության մասին։ Հարցազրույցի տեքստը Lenta.ru-ի տրամադրության տակ է։
Ռուս նախարարի խոսքով՝ Արևմուտքի երկրները բացարձակ անտարբեր են Ուկրաինայի ճակատագրի նկատմամբ։ «Այժմ մենք ականատես ենք դասական երկակի ստանդարտների դրսևորմանը և արևմտյան կեղծավորությանը»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը՝ հավելելով, որ Կիևի ռեժիմին հրապարակայնորեն աջակցություն հայտնելով հանդերձ՝ ՆԱՏՕ-ի երկրներն ամեն ինչ անում են՝ թույլ չտալու գործողությունների ավարտը և քաղաքական պայմանավորվածությունների հասնելը։
Նա հորդորել է արևմտյան երկրներին ուշքի գալ և դադարեցնել Կիևին զենք ու զինամթերք մատակարարելը, եթե շահագրգռված են ուկրաինական ճգնաժամի կարգավորմամբ։