00:00:00

Նիկոլ Փաշինյանի ստեղծած քաղաքացին այլևս նիհիլիզմի ճահճի մեջ թաղված մարդն է, որի համար չկան կայուն ճշմարտություններ․ Կարպիս Փաշոյան

11:43, 30 ապրիլ 2022 Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանի ստեղծած քաղաքացին այլևս նիհիլիզմի ճահճի մեջ թաղված մարդն է, որի համար չկան կայուն ճշմարտություններ։ Նա այլևս չի հավատում, չի վստահում, ազատագրված է արժեքային բոլոր կապանքներից և բարոյական իմպերատիվներից։ 

Միամտություն է կարծել, թե այդ մարդը իշխանության համակիրն է կամ էլ ՔՊ-ի հետևորդը։ Ո՛չ, նա որևէ ուժի և խմբավորման հետ կապ չունի։ Նա սոցիումից մարգինալացած և պետությունից վերջնականապես հույսը կտրած քաղաքացին է, որը չգիտի, թե ինչ անի և ուր գնա։ 

 

Սա է Նիկոլ Փաշինյանի ամենափառահեղ ստեղծագործությունը՝ օտարացած ու մեկուսացած, ողբերգական և խճճված քաղաքացին։

 

Կարպիս Փաշոյան

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր